Ձեր միջից մարդիկ ընտրեք, եկեք մեզ մոտ՝ ՊԵԿ, քննարկենք (տեսանյութ)

Ձեր միջից մարդիկ ընտրեք, եկեք մեզ մոտ՝ ՊԵԿ, քննարկենք (տեսանյութ)

Մարտունու բնակիչները վաղ առավոտից շարունակում են փակ պահել Մարտունի- Գավառ ճանապարհը։ Պատճառը, հիշեցնենք, այն է, որ ՊԵԿ-ը ցանկանում է եկամտահարկ գանձել արտագնա աշխատանքի մեկնողներից։

Մարտունեցիների պահանջով ակցիայի վայր էր եկել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ով հորդորել էր խոպան չգնալ, քանի որ ինքը պատրաստ է աշխատանքով ապահովել։ Քիչ առաջ ՊԵԿ ներկայացուցիչ ևս գնացել է ակցիայի վայր, նա էլ հորդորել է իրենց մեջից խումբ ձևավորել, գալ Երևան՝ ՊԵԿ, որպեսզի քննարկեն։

Մանրամասն՝ տեսանյութում։