Մարտին Սկորսեզեն հանդես կգա Դանթե Ալիգիերիի ուսուցչի դերում
Մարտին Սկորսեզեին շուտով հնարավոր կլինի վերստին տեսնել մեծ էկրանին։ Աշխարհահռչակ ռեժիսորն այս անգամ իր ուժերը կփորձի որպես դերասան։ Նա հանդես կա փոքրիկ, բայց տպավորիչ դերով՝ մարմնավորելով Դանթե Աիլգյերիի ուսուցչին այն շրջանում, երբ վերջինս գրում էր իր «Աստվածային կատակերգությունը՝ Ջուլիան Շնաբելի «Դանթեի ձեռքում» քրեական դետեկտիվում։ Այս մասին հայտնում է Variety-ն։
Մասնագետները նշում են, որ չնայած նրան, որ Սկորսեզեն հանդես է եկել թե իր, թե այլոց բազմաթիվ կինոնկարներում, սակայն սա նրա համար չափազանց կարեւոր դեր կհանդիսանա։ Շնաբելը պարբերականի հետ զրույցում ասել է, որ Սկորսեզեն հիասքանչ է ու չափազանց կարեւոր, իսկ կինոնկարում պարզապես փայլուն է հանդես եկել։ «Դանթեի ձեռքում» իրապես աստղային դերասանական կազմ է հավաքված՝ Օսկար Այզեկ, Գալ Գադոտ, Ջեյսոն Մոմոա, Ջերալդ Բաթլեր եւ Ալ Պաչինո։
Այն հիմնված է Նիկա Տոշեսի համանուն գրքի վրա, որի հիմքում Վատիկանի գրադարանում պահվում Դանթեի «Կատակերգության» ձեռագրերից մեկն է ընկած։
Կարծիքներ