20 երկրների նախարարներ հաստատել են իրենց մասնակցությունը WCIT 2019 Yerevan-ին

20 երկրների նախարարներ հաստատել են իրենց մասնակցությունը WCIT 2019 Yerevan-ին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այս պահին 20 երկրների նախարարներ հաստատել են իրենց մասնակցությունը WCIT 2019 Yerevan Նախարարական կլոր սեղանին:

Հոկտ․ 6-9 բարձր տեխնոլոգիաների համար պատասխանատու նախարարները 20 երկրներից կժամանեն Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019 Yerevan Նախարարական կլոր սեղանին։

Մի՛ կորցրեք այս հնարավորությունը, մասնակցե՛ք համաշխարհային այս իրադարձությանը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT համաժողովի ժամանակ Հայաստան է ժամանելու նաև Քիմ Քարդաշյանը։