Նիգավանում տեղի ունեցած միջադեպի գործով կասկածյալը կալանավորվել է

Նիգավանում տեղի ունեցած միջադեպի գործով կասկածյալը կալանավորվել է

Այսօր՝ հունիսի 23-ին, քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (նստավայրը՝ Մալաթիա-Սեբաստիա), որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ, 33-ամյա Արմեն Հովհաննիսյանի նկատմամբ: Վերջինս կասկածվում է Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ սպանություն կամ սպանություններ կատարելու մեջ։
Իսկ նրա եղբայրը՝ Հայկ Հովհաննիսյանը գտնվում է հետախուզման մեջ։

Դատավոր Արմեն Պողոսյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո բավարարել է քննիչի միջնորդությունը և Ա․ Հովհաննիսյանը կալանավորվել է։

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի մոտակայքում տեղի էր ունեցել ծեծկռտուք, ապա կրակոցներ, որի արդյունքում, հիվանդանոցում երկու քաղաքացի մահացել էին։

Մամուլը գրեց, որ կրակոցների բուն պատճառը եղել է Նիկոլ Փաշինյանին հայհոյելը, կրակողները իշխանական փոխմարզպետի եւ պատգամավորի կողմնակիցներն են եղել։