Մայք Պոմպեոն հնարավոր է մասնակցի 2024 թվականի նախագահական քարոզարշավին

Մայք Պոմպեոն հնարավոր է մասնակցի 2024 թվականի նախագահական քարոզարշավին

Մայք Պոմպեոն, ով ԱՄՆ Պետդեպարտամենտն էր ղեկավարել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, չի բացառել, որ կարող է մասնակցել 2024 թվականի նախագահական քարոզարշավին, որպես առաջադրված թեկնածու։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ի հետ զրույցում։

Հաղորդավարի այն հարցին, թե պատրաստ է արդյոք նա մտնել նախագահական ընտրապայքարի մեջ հաջորդ ընտրություններին, եթե Թրամփը որոշում կայացնի չառաջադրվել, Պոմպեոն պատասխանել է․ «Ես միշտ պատրաստ եմ պայքարելու եւ խիստ մտահոգ եմ Ամերիկայի համար»։ Նա նաեւ ասել է, որ արդեն վաղուց է հանդիսանում պահպանողական շարժման անդամ եւ հետագայում էլ այդ հայացքները չի փոխելու։