Էրդողանը պետք չէ, ԱՄՆ-ն նոր Զելենսկի է փնտրում Թուրքիայի համար․ Haber7

Էրդողանը պետք չէ, ԱՄՆ-ն նոր Զելենսկի է փնտրում Թուրքիայի համար․ Haber7

ԱՄՆ իշխանությունները ցանկանում են Թուրքիայի ղեկին այնպիսի նախագահի տեսնել, ինչպիսին Ուկրաինայում Վլադիմիր Զելենսկին է, քանի որ Վաշինգտոնը շահագրգռված է իրենից կախված քաղաքական գործիչով։ 
Այս մասին Haber7 թուրքական պարբերականում գրել է սյունակագիր Օզգուր Բայրաքը։

«Թուրքիայում ընտրությունները մոտենում են, և Միացյալ Նահանգներին Էրդողանի հաղթանակը պետք չէ։ Հետևաբար, նրանք մտադիր են իրենց մարդուն դնել Անկարայում, ինչպես եղավ Կիևի դեպքում, որպեսզի «նոր ներարկված արյունը» մասնակցի Արևմուտքի պայքարին՝ ընդդեմ Ռուսաստանի։ Զելենսկու դերի համար արդեն թուրքական ընդդիմությունից դերակատար է ընտրվել»,- գրել է հոդվածի հեղինակը։

Բայրաքի խոսքով՝ դրա համար Թուրքիայում ընդդիմությանը հանձնարարվել է ստանձնել Զելենսկու դերը։ Սակայն մինչ այժմ ԱՄՆ-ի և թուրքական ընդդիմության միջև բանակցությունների ընթացքում չի հաջողվել որոշակի համաձայնության գալ։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի դռները փակ են իր երկրում ԱՄՆ դեսպանի առաջ, քանի որ վերջինս հանդիպել է մայիսի 14-ին նախանշված նախագահական ընտրություններում իր գլխավոր մրցակցին՝ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ։