Բայրամովը Բոնոյին է ներկայացրել Բաքվի «ակնկալիքները Հայաստանից»

Բայրամովը Բոնոյին է ներկայացրել Բաքվի «ակնկալիքները Հայաստանից»

ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։  Այդ մասին հայտնում է այդ երկրի ԱԳՆ-ն, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մի շարք ասպեկտներ։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Նշվում է, որ Բայրամովը Բոնոյին է ներկայարցել Բաքվի «ակնկալիքները ՀՀ հետ խաղաղ գործընթացից»։

Նա ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը դեռևս բաց մնացող հարցերի շուրջ և վերահաստատել է Ադրբեջանի «հավատարմությունը խաղաղ գործընթացին»։