Հայտնի է բեռնատար սառնարան-մեքենայում մահացած 39 անձանց ինքնությունը

Հայտնի է բեռնատար սառնարան-մեքենայում մահացած 39 անձանց ինքնությունը

Անգլիայի իրավապահները պարզել են Էսեքսում, բեռնատար սառնարան մեքենայում հայտնաբերված 39 մահացած անձանց ինքնությունը։ Նշենք, որ նրանք մահացել էին սառնարանում գերսառեցումից։ Իրավապահները հայտարարել էին, որ իրենց համար կարեւոր է եղել պարզել մահացածների ինքնությունը, պահպանել հարգանքը նրանց դիակների հանդեպ եւ աջակցություն ցուցաբերել նրանց ընտանիքներին։ Մահացածներից ութը կին է եղել, 31-ը տղամարդ։ Ամենատարեցը եղել է 44 տարեկան։ Երեքը եղել են 15-17 տարեկան դեռահասներ։ Մեծ մասը եղել են Վիետնամի Նգեան եւ Հաթին նահանգներից։