Գրոսսին՝ Մեծամորի ԱԷԿ-ի վերաբերյալ սպառնալիքների մասին

 Գրոսսին՝ Մեծամորի ԱԷԿ-ի վերաբերյալ սպառնալիքների մասին

Ինչպես ՄԱԳԱՏԷ-ն, այնպես էլ անձամբ ես հայտարարել եմ, որ միջուկային անվտանգությունը չպետք է սպառնալիքի տակ հայտնվի ռազմական առճակատման պատճառով։ Ես հուսով եմ, որ դա երբեք տեղի չի ունենալու։ Նախկինում ևս հստակ հայտարարել եմ, որ դա անթույլատրելի է պարզապես։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ՄԱԳԱՏԷ-ի՝ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ 

Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, հիշեցնենք, դեռևս 44-օրյա պատերազմից առաջ էր Մեծամորի ԱԷԿ-ի հրթիռակոծման սպառնալիքներ հնչեցրել։ Հայկական կողմն այդ հայտարարությունները ներկայացրել է Ռաֆայել Գրոսսիին, որը աշխատանքային այցով Հայաստանում է։ 

«Այո, միջուկային անվտանգությունը չի կարող սպառնալիքի տակ հայտնվել ռազմական գործողությունների արդյունքում, սա միանշանակ է»,- հավելել է նա։

«Հայաստանի տնտեսությունը կախված է Մեծամորի ատոմակայանից, և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակի աջակցությունը՝ օգնելու ատոմակայանին անվտանգ և հուսալի արտադրել ցածր ածխածնային էներգիա»,- ասաց նա։