Արոնյանը հաղթանակով մեկնարկեց կայծակնային շախմատի մրցաշարը

Արոնյանը հաղթանակով մեկնարկեց կայծակնային շախմատի մրցաշարը

Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել կայծակնային շախմատի San Fermin Masters Final առցանց մրցաշարը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Շախմատի ֆեդերացիայից։

Քառորդ եզրափակչում նա մրցել է 16-ամյա ուզբեկ գրոսմայստեր Նոդիրբեկ Աբդուսատիրովի հետ: Առաջին 8 պարտիայից հետո գրանցվել է ոչ ոքի` 4:4: Լրացուցիչ երկու պարտիաներում հաղթողը նույնպես չորոշվեց` 1:1, իսկ ահա «Արմագեդոնում» հայ շախմատիստը հաղթանակ տարավ:

Այսօր կայանալիք կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը կմրցի չինացի Դին Լիժենի հետ, որը քառորդ եզրափակչում 4.5:1.5 հաշվով հաղթել է իսպանացի Ջեյմի Սանթոս Լատասային: Կիսաեզրափակիչ են հասել նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը և ամերիկացի Ուեսլի Սոն: