Խաղաղություն Ադրբեջանի հետ չի կարող լինել մեկ պարզ պատճառով

Խաղաղություն Ադրբեջանի հետ չի կարող լինել մեկ պարզ պատճառով

Նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հասկացե՛ք հայեր, ախր այնքան հստակ է ամեն ինչ:
Խաղաղություն Ադրբեջանի հետ չի կարող լինել մեկ պարզ պատճառով: Այդ պետությունն ուզում է Հայաստանի վերացումը, ոչ թե Արցախը, Սյունիքը, կամ մեկ այլ պատմական հայկական տարածք:
Ամբողջ մեր երկիրն է ուզում՝ մայրաքաղաք Երևանով․
Միթե՞ դժվար է մի փոքր լսել/կարդալ-տեսնել, թե ինչ է խոսում (շատ ուղիղ) և անում թշնամի երկրի առաջնորդն իր ամբողջ քաղաքական թիմով և դաշանկից Թուրքիայով:
Ի՞նչ է պատրաստվում զիջել Հայաստանի պատուհասը, որ բավարարի Ադրբեջանի՝ ամբողջի հանդեպ ունեցած պահանջը:
Լավ, նա ու իր խմբակն է դավաճան, անհայրենիք, ձեզ ի՞նչ եղավ: Մի քանի միլիոն մարդ անջատվե՞լ է իրականությունից:
Գլխավոր խնդիրը Երևանում է նստած...»։