Դիմելու են, որպեսզի ռուսական հատուկ ծառայությունները ճանաչվեն ահաբեկչական կառույցներ

Դիմելու են, որպեսզի ռուսական հատուկ ծառայությունները ճանաչվեն ահաբեկչական կառույցներ

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորները առաջարկել են դիմել ՄԱԿ ԱԽ-ին խնդրանքով, որպեսզի Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը եւ ԶՈՒ ԳՇ Գլխավոր հետախուզական վարչությունը ճանաչվեն ահաբեկչական կառույցներ։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Համապատասխան օրինագիծը գրանցվել է պառլամենտի պաշտոնական կայքում։ Նախաձեռնողները նախագահ Զելենսկուն աջակցող «Ժողովրդի ծառա» կուսակցությունից եւ «Հանուն ապագայի» խմբից է։ Ներկայումս առաջարկի ամբողջական տեքստը Ռադայի կայքում դեռ չի հրապարակվել։