Գավառի «Քյավառ» հեռուստաընկերությունում բանից անտեղյա՞կ են

Գավառի «Քյավառ» հեռուստաընկերությունում բանից անտեղյա՞կ են

Մարզային «Քյավառ» հեռուստաընկերություն զանգահարեցի՝ ճշտելու, թե ինչ մթնոլորտ է այս պահին քաղաքում, կա՞ն ձերբակալություններ, ուժեղացված հսկողություն վենդետայի զոհերի հարազատների տների մասին։ Նախորդ գիշեր խոսվում էր այն մասին, որ կա մտավախություն, որ կարող են տներ հրդեհվել, սակայն հեռուստաընկերության խմբագիր ներկայացած Գրիգորը խորհուրդ տվեց դիմել ոստիկանություն։

Առարկեցի, որ իրեն զանգահարել եմ որպես գործընկերոջ, ուզում եմ տեղեկանալ քաղաքում տիրող մթնոլորտի ու շրջանառվող վարկածների մասին։ Նորից՝ տեղակատվության չի տիրապետում, զանգահարեմ ոստիկանություն։ Ավելորդ է ասել, որ հեռոստաընկերությունը որևէ ռեպորտաժ չի պատրաստել իրենց քաղաքն ու Հայաստանը ալեկոծած դեպքերի վերաբերյալ։ 21-րդ դարն է։