Ագրարային համալսարանի կազմաքանդման գործընթացը շարունակվում է 

Ագրարային համալսարանի կազմաքանդման գործընթացը շարունակվում է 

Բուհերի հայտագրման գործընթացը ապրիլի 15-ից սկսվել է: Ագրարային համալսարանի ընդունելության անվճար և վճարովի տեղերը պակասեցվել են 278-ով: Այն կազմում է 482, նախորդ տարվա 760-ի փոխարեն: Կրճատման այս տենդենցը գրանցվել է նաև նախորդ տարիներին: 2021թ. ագրարային համալսարանին հատկացվել է 1026, իսկ 2022թ.՝ 930 տեղ: Ագրարային համալսարան 2021թ. ընդունվել են 91, 2022թ.՝ 85, 2023թ.՝ 38 և 2024թ.՝ 54 դիմորդ:

Կառավարությունը հիմնականում վճարովի տեղերի մասով կրճատումներ չի իրականացնում և հաստատում է բուհերի կողմից ներկայացված թվերը:

Իսկ թե ինչու է համալսարանի ղեկավարությունն ամեն տարի նվազեցնում պահանջվորղ տեղերի քանակը, թերևս ունի մեկ բացատրություն՝ ընդունելության մակարդակի թվացյալ բարձրացում: Այս տրամբանությամբ եթե անցած տարի ընդունված 54 դիմորդը կազմում էր 760-ի 7 տոկոսը, ապա նույն ընդունելության պայմաններում 54-ը կկազմի 482-ի 11 տոկոսը: Այս պարագայում 4 տոկոս ավելացումը համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարողի կողմից հասարակությանը կարող է ներկայացվել որպես աննախադեպ ձեռքբերում: