Թուրքիան դիմել է Իրանին և Իսրայելին

Թուրքիան դիմել է Իրանին և Իսրայելին

Թուրքիայի արտգործնախարարությունը Իրան-Իսրայել լարվածության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։

Մասնավորապես նշվում է, որ լարվածությունը, որը սկսվել է Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի հարձակմամբ հակասում է միջազգային իրավունքին և վերջին զարգացումներից հետո կարող է վերաճել մշտական հակամարտության։

«Մենք ուշադիր հետևում ենք իրադարձություններին։ Բոլոր կողմերին կոչ ենք անում զերծ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել ավելի մեծ հակամարտության»,- նշվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ միջազգային հանրության առաջնահերթությունը պետք է լինի Գազայում կոտորածի դադարեցումը և Պաղեստին պետության ստեղծմամբ տարածաշրջանում մշտական խաղաղության ապահովումը։