Չենք կարող հավակնել ՉԼ եզրափակչի, բայց ԵԼ եզրափակիչ ընդունել կարող ենք․ Մելիքբեկյանը՝ հնարավոր նոր ստադիոնի մասին

Չենք կարող հավակնել ՉԼ  եզրափակչի, բայց ԵԼ եզրափակիչ ընդունել կարող ենք․ Մելիքբեկյանը՝ հնարավոր նոր ստադիոնի մասին

Պիտի տեղեկացնեմ, որ իրականում ազգային ստադիոն ունենալու վերաբերյալ աշխատանքները չեն դադարում։ Եթե մի քանի դետալ վերջնականացնենք, ապա կարող ենք նախնական հուշագիր ստորագրել մի ընկերության հետ, որը կարող է մեր աջակցությամբ Հայաստանում նոր ստադիոն կառուցել։ Եթե կարողանանք հուշագիրը ստորագրել, ապա հետո կսկսենք աշխատանքը պայմանագրի կնքման վերաբերյալ։ Խոսքը հսկայածավալ ներդրումների մասին է։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

«Եթե կառուցում ենք նոր ստադիոն, ապա այն նվազագույնը պետք է 30 հազար նստատեղ ունենա, որպեսզի կարողանանք համապատասխան հանդիպումներ ընդունել։ Չենք կարող հավակնել Չեմպիոնների լիգայի եզրափակչի, բայց Եվրոպա լիգայի եզրափակիչը՝ ինչու ոչ։ Հույս ունեմ, որ հաջորդ տարի հստակություն կունենանք։Եթե չստացվի հուշագիրը ստորագրել, ապա նոր ներդրումային փաթեթ պետք է որոնենք։ Հիմա չեմ կարող ասել ֆինանսական մասով հստակ բան ասել, բայց , համենայն դեպս, խոսքը, իհարկե  5-10 մլն-ի մասին չէ, խոսքը շատ ավելի մեծ թվերի հետ է կապված»,- ասաց Մելիքբեկյանը։