Գիտակցո՞ւմ եք ինչ է եղել. ձերբակալել են հերոսի հորը. Նազարյան

Գիտակցո՞ւմ եք ինչ է եղել. ձերբակալել են հերոսի հորը. Նազարյան

Ուշադրություն. Վարչախումբը ձերբակալել է հերոս Մխիթար Գալեյանի հորը` Գարիկ Գալեյանին, մտադիր է ձերբակալել նաեւ հորեղբորը։ Եւ սա Արարատնյուզ ի հերթական ուղղորդող հոդվածից հետո։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը.

«Ռեժիմը խրխռո՞ւմ է։ Չեմ կարծում։ Ռեժիմ այլեւս չկա։ Ու մնում է հասկանալ, այս այլանդակությունը նիկոլն է ղեկավարում, թե խաչատուր սուքիասյանը, իր Արարատնյուզով ուղղորդող հոդվածներ հրապարակելով։

Հայեր, հայաստանցիներ, օտարերկրյա դեսպանություններ, հկներ, կուսակցություններ, հասկանո՞ւմ, գիտակցո՞ւմ եք ի չ է եղել. ձերբակալել են հերոսի հորը։ Ավելին, Գարիկը եւ Աստղը երեխայի են սպասում։ Դուք հիմա պատկերացնո՞ւմ եք Աստղի վիճակը։

Բոլորս դեպի Ֆրանսիայի հրապարակ»։