Իսրայելի վարչապետի գրասենյակը կասկածելի փաթեթ է ստացել

Իսրայելի վարչապետի գրասենյակը կասկածելի փաթեթ է ստացել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակ կասկածելի ծանրոց է ուղարկվել։
Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը՝ կառավարության ղեկավարի գրասենյակին հղումով։

Փաթեթավորման վրա նկատվել են յուղոտ նյութի հետքեր։ Սա կասկածներ է առաջացրել, որ փաթեթը կարող է վտանգավոր նյութեր պարունակել։

Ոստիկանություն է կանչվել գրասենյակ։

Իրավապահները ստուգումից հետո ծանրոցը հանձնել են մասնագետներին՝ փորձաքննության։