ՌԴ-ն ու Իրանը ծրագրում են ստեղծել ընդհանուր կրիպտոարժույթ

ՌԴ-ն ու Իրանը ծրագրում են ստեղծել ընդհանուր կրիպտոարժույթ

Իրանը և Ռուսաստանը ծրագրում են ստեղծել պարսկական տարածաշրջանի արժույթ, որը կաշխատի արտաքին առևտրային հաշվարկներում՝ դոլարի, ռուբլու և իրանական ռիալի փոխարեն։
Այս մասին հայտնում է Ведомости-ն։

Ըստ Կրիպտարդյունաբերությա և բլոկչեյնի ռուսական ասոցիացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Բրաժնիկովի, թոքենը պաշտպանված կլինի ոսկով, այսինքն՝ այն իր տեսակի մեջ կլինի կայուն մետաղադրամ: Ենթադրվում է, որ արժույթը կարող է գործածվել Աստրախանի հատուկ տնտեսական գոտում, որտեղ կընդունվեն բեռնափոխադրումներ Իրանից։

Միաժամանակ, ինչպես նշել է ՌԴ Դումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության հանձնաժողովի անդամ Անտոն Տկաչևը, հարցը ակտիվորեն կքննարկվի պետական ​​մակարդակով, երբ Ռուսաստանը լիովին կարգավորի կրիպտոարժույթները։