Ճապոնիան և Հնդկաստանն առաջին անգամ համատեղ զորավարժանք են անցկացնում

Ճապոնիան և Հնդկաստանն առաջին անգամ համատեղ զորավարժանք են անցկացնում

Ճապոնիան եւ Հնդկաստանն առաջին անգամ սկսել են համատեղ ռազմաօդային ուժերի զորավարժությունները, որոնք պետք է տևեն մինչև հունվարի 26-ը, հայտնում է Kyodo-ն՝ վկայակոչելով Ճապոնիայի պաշտպանության նախարարությանը։

Զորավարժությունները մեկնարկել են հունվարի 16-ից՝ Տոկիոյի հյուսիս-արևելքում գտնվող Իբարակի նահանգի Հյակուրի բազայի մոտ։

Օդային մարտերի տարրերը մշակելու համար ճապոնական կողմը ներգրավել է չորս F-2 կործանիչ-ռմբակոծիչ և չորս F-15 կործանիչ, իսկ հնդկական կողմը՝ չորս Su-30MKI կործանիչ, ինչպես նաև երկու C-17 տրանսպորտային ինքնաթիռ և Իլ-78 տանկեր։

Երկրները համատեղ զորավարժանքի շուրջ համաձայնության են եկել դեռևս 2019 թվականի նոյեմբերին, սակայն այն հետաձգվել էր COVID-19 համաճարակի պատճառով։

Հնդկաստանը դարձել է հինգերորդ երկիրը ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Բրիտանիայից և Գերմանիայից հետո, որի հետ Ճապոնիան երկկողմ օդային վարժանքներ է անցկացնում։