WhatsApp-ում նոր ֆունկցիա է հայտնվել 

WhatsApp-ում նոր ֆունկցիա է հայտնվել 

WhatsApp մեսենջերում հայտնվել է նոր ֆունցկիա, հայտնում է WABetaIinfo-ն։ Ըստ հաղորդման, հավելվածի փորձնական տարբերակում, օգտատերերի մոտ «ընտրյալ կոնտակտներ» ունենալու ֆունկցիա է հայտնվել։ Այդ ֆունկցիայով ավելի հարմար է զանգեր կատարելը` այդ խմբում կոնտակտը որոնելով եւ ոչ թե կոնտակտների ողջ շարքը նայելով, տվյալ կոնտակտը գտնելու համար, նշում են մասնագետները։

Նոր ֆունկցիան փորձնական տարբերակում ներդրվել է Android համակարգի համար։ Մասնագետները նշում են, որ առաջիկայում նոր ֆունկցիան հասանելի կլինի օգտատերերի ավելի լայն շրջանակի։