Պատերազմի մասնակիցների տները կգազաֆիկացվեն

Պատերազմի մասնակիցների տները կգազաֆիկացվեն

Ռուս-ուկրաինական պատերազմի մասնակիցներին եւ նրանց ընտանիքի անդամներին պետք է տալ գազասարքավորումների եւ դրանց տեղադրման սուբսիդիա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Ռուսական էներգետիկ շաբաթվա» ընթացքում ունեցած իր ելույթում։ Նա նաեւ առաջարկել է ընդլայնել արտոնություններն ու զեղչերը, որոնք նախատեսված են առաջին կարգի հաշմանդամների եւ նրանց ընտանիքի անդամների համար, ինչպես նաեւ նրանց համար, ովքեր մեծացնում են հաշամանդամ երեխաներ։

Համաձայն ռուսական օրենսդրության, ներկայումս գազաֆիկացման արտոնությունից կարող են օգտվել պատերազմական գործողությունների վետերաններն ու նրանց ընտանիքի անդամները, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններն ու նրանց ժառանգները, բազմազավակ ընտանիքները, չքավորության որոշակի սահմանում գտնվող ընտանիքները եւ երեխաներ մեծացնող չքավորության որոշակի սահմանում գտնվող ընտանիքները։ Դաշնային սուբյեկտները՝ ռեգիոնները, իրավունք ունեն ինքնուրույն կերպով համալրել այս ցանկը։ Օրինակ, Տվերում, ըստ ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումների, ռուս-ուկրաինական պատերազմի մասնակիցների եւ նրանց ընտանիքի անդամների համար արդեն իսկ նման արտոնություն սահմանվել է։