Թրամփը առաջարկել է, որպեսզի ԱՄՆ դրոշն այրողը բանտարկվի 

Թրամփը առաջարկել է, որպեսզի ԱՄՆ դրոշն այրողը բանտարկվի 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է մեկ տարով ազատազրկել նրանց, ովքեր այրել են ԱՄՆ պետական դրոշը բողոքի ակցիաների ժամանակ։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ «Ցնորված ամբոխը բարբարոսներին հատուկ գործողություններ է անում։ Մենք դա չենք ընդունում եւ պետք է օրենք մշակենք, որպեսզի ամերիկյան դրոշն այրողին պատժենք մեկ տարի բանտարկությամբ»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Նա նաեւ առաջարկել է հուշարձանների եւ արձանների հանդեպ ոտնձգություն կատարողներին նույնպես պատժել։