Ամերիկացի ռեփերը ստեղծում է սեփական կրիպտոարժույթը

Ամերիկացի ռեփերը ստեղծում է սեփական կրիպտոարժույթը

Ամերիկացի սենեգալյան ծագմամբ ռեփեր Akon-ը մտադիր է այս տարվա հուլիսից թողարկել սեփական կրիպտոարժույթը, որը կոչվելու է Akoin։ Bloomberg-ի փոխանցմամբ, արտիստն առաջին անգամ նման բան մտածել է Սենեգալի մայրաքաղաք Դաքարից Փարիզ ուղեւորվելիս։ Փարիզում նա չի կարողացել սենեգալյան արժույթ փոխանակել եվրոյի եւ մտածել է, որ ճիշտ կլինի ունենալ սեփական թվային արժույթը։ Ի դեպ, արտիստը Սենեգալում իր անունով քաղաք է կառուցում եւ Akoin-ը դառնալու է այդ քաղաքի՝ Akon-սիթիի արժույթը։