Նախիջեւանում կորոնավիրուսից հայտնի գիտնական է մահացել

Նախիջեւանում կորոնավիրուսից հայտնի գիտնական է մահացել

Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի Նախիջեւանի բաժանմունքի լեզվի, գրականության եւ մշակույթի ինստիտուտի փոխտնօրեն Հուսեյն Հաշիմլին մահացել է կորոնավիրուսից: Նա բանասիրական գիտությունների  դոկտոր էր: Մահացածի տարիքը չի նշվում: Նախիջեւանն արդեն երրորդ ամիսն է՝ գրեթե ամբողջովին փակ է: Ադրբեջանի կառավարության օպերատիվ շտաբի որոշմամբ երկու շաբաթով դադարեցվել է նաեւ Նախիջեւանի հետ օդային հաղորդակցությունը: