Ու՞մ ձեռքով է դրվել պտտահողմի մեջ․․․

Ու՞մ ձեռքով է դրվել պտտահողմի մեջ․․․

Իշխանությունն իր թիմով լծված է այն աշխատանքին, որ Հռոմի ստատուտի վավերացումը Ռուսաստանի դեմ չէ։ Բայց բավական է լսել արևմուտքից մի երկու հայտարարություն ու ամեն ինչ չեզոքանում է։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է ՀՀ իշխանությունների կողմից Հռոմի ստատուտի վավերացումը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը գովեստի խոսքեր է հասցեագրել Հայաստանին Հռոմի ստատուտը վավերացնելու համար․ «Աշխարհը փոքրանում է Կրեմլի տիրակալի համար»:

Ու այդպես ցանկը կարելի է համալրել Եվրոպայի ու Արևմուտքի ցնծություններով։ Արևմուտք - Ռուսաստան այս հակամարտության մեջ կոնկրետ քայլերով ցնծություն պատճառել Արևմուտքին՝  նշանակում է, որ Հռոմի ստատուտի վավերացումը  Ռուսաստանի դեմ չէ՞։ Ռուսաստանի սրտո՞վ է Հռոմի ստատուտը վավերացնելը։  Այդ դեպքում Ռուսաստանն ինչու՞ իր գոհունակությունը չի հայտնում ստատուտի վավերացման համար։ 

Ու՞մ է իր թեթև ու անհեռատես հայտարարություններով իշխանությունը փորձում համոզել, որ դա Ռուսաստանի դեմ չէ։ Ինչու՞ է Հայաստանը ներքաշում գլոբալ հակամարտության մեջ։ Ինչու՞ է ձեռք բերում մի այնպիսի թշնամի, որի ձեռքում է Հայաստանի կաթիլային սնուցման ապարատը։ Ի վերջո չնայած Փաշինյանի քրտնաջան աշխատանքի,, քաղաքապետի ընտրությունները ցույց տվին,  որ նա, իր թիմը վաղուց տապալված են, այդքանից հետո ինչու՞ է հանդես գալիս հայ ժողովրդի, Հայաստանի  անունից։ 

Ու՞մ ձեռքով է նա դրվել շրջապտույտի մեջ՝ հայ ժողովրդի, Հայաստանի դեմ և ինչու՞ հնարավոր չէ կանգնեցնել այս ընթացքը։ Ովքե՞ր են վարում այդ պտտահողմերի պտույտը․․․