49 տոկոսով ավելացել է նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալը 

49 տոկոսով ավելացել է նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալը 

Ռուսաստանում նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալները՝ լինեն դրանք մարդատար, կոմերցիոն, բեռնատար կամ ավտոբուսներ, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ավելացել են 49 տոկոսով՝ հասնելով 905,9 հազար միավորի։ Այս մասին հայտնում է ՌԴ Առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համար այդ ցուցանիշը կազմել է 607 537 միավոր։ Նշվում է, որ այս ծավալի կեսը կազմում են ռուսական արտադրության մեքենաները։

Ընդ որում, մարդատար ավտոմեքենաների թիվը կազմել է 718 902 միավոր, մարդատար կոմերցիոն ավտոմեքենաներինը՝ 70 637, բեռնատարներինը՝ 103 267 եւ ավտոբուսներինը՝ 13 084 միավոր։ Էլեկտրամեքենաների վաճառքը նույնպես Ռուսաստանում այս տարվա նշված ժամանակահատվածում կրկնապատկվել է անցյալ տարվա համեմատ՝ հասնելով 12 171 միավորի, որոնցից 1918 միավոր ռուսական արտադրության մեքենաներն են։