Իրավունք ունեմ Ձեզ ամոթանք տալու՝ հայ կնոջը վիրավորելու համար․ 88-ամյա ՀՀ քաղաքացին՝ Քոչարյանին 

Իրավունք ունեմ Ձեզ ամոթանք տալու՝ հայ կնոջը վիրավորելու համար․ 88-ամյա ՀՀ քաղաքացին՝ Քոչարյանին 

Անդրանիկ Քոչարյանի կողմից Արփինե Հովհաննիսյանին հասցված վիրավորանքին ու հայհոյանքին որոշել է արձագանքել մեր 88 -ամյա ընթերցողը՝ Խաչատուր Մանասյանը, ով Նորքի զանգվածից «Հրապարակի» խմբագրություն է հասել եւ մեզ փոխանցել իր դատապարտող  նամակը։ Ներկայացնում ենք այն։

«Ես 88-ամյա Խաչատուր Մանասյանն եմ։ Այսօր «Հրապարակ» թերթում կարդացի «Տղամարդկության դեֆիցիտ կամ իշխանության իրական դեմքը» հոդվածը և որոշեցի արձագանքել։

Մի քանի խոսք, թե ով եմ ես։ 41 տարի՝ 1950-ից մինչև 1991 թվականը ծառայել եմ կոմունիստների պետությանը։Բավական է ասեմ միայն այն մասին, թե ովքեր են իմ ձեռքը սեղմել՝ Ալեքսեյ Կոսիգինը, մարշալներ Նովիկովը, Բաղրամյանն ու Բաբաջանյանը, Հայաստանում՝ Անտոն Քոչինյանն ու Կարեն Դեմիրճյանը։ Այդ նույն շենքում, որտեղ դուք եք հիմա պատգամավոր, ես՝ որպես Հայաստանի կոմկուսի պատգամավոր, ելույթ եմ ունեցել համագումարում։ Կարծում եմ՝ այսքանից հետո ես՝ որպես Հայաստանի քաղաքացի իրավունք ունեմ Ձեզ ամոթանք տալու հայ կնոջը՝ Արփինե Հովհաննիսյանին վիրավորելու համար։ Այդ դեպքը բավական է, որպեսզի Դուք չքվեք հանրության տեսադաշտից» ։