Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են չեղարկել բոլոր սգո օրերը

Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են չեղարկել բոլոր սգո օրերը

Ադրբեջանում պետք է վերացնել բոլոր սգո օրերը։ Այդ մասին այսօր այդ ադրբեջանական խորհրդարանական նիստում հայտարարել է պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները։

«Հաղթած երկիրը պետք է ունենա միայն հաղթանակի օրեր։ Պետք է դիտարկել սգո օրերը չեղարկելու հարցը»,-պնդել է նա։

Պատգամավորն, ըստ երևույթին, այնքան է ոգևորվել և կուրացել Բաքվի հակահայ ագրեսիայի արդյունքներով, որ մոռացել է սգո օրերի իրական նշանակության մասին, որոնք, ըստ էության, հիշատակի տուրք են՝ անկախ ամեն ինչից։