Պուտինը կարծում է՝ իրենից հետո Ռուսաստանը «չի փլուզվի»

Պուտինը կարծում է՝ իրենից հետո Ռուսաստանը «չի փլուզվի»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզմունք է հայտնել, որ երբ իր փոխարեն իշխանության գա այլ մարդ, ապա պետության մեջ «ոչինչ չի փլվի»։ Այս մասին նա ասել է ամերիկյան NBC-ի հետ զրույցում։ «Այժմ իրավիճակն այլ է, քան 2000 թվականին։ Չնայած հիմա էլ կան շատ խնդիրներ, բայց դրանք բացարձակապես այլ են։ Ինչ որ մեկն անպայման կգա իշխանության իմ փոխարեն։ Եվ ինչու պետք է պետությունը փլվի դրանից։ Մենք պայքարել ենք միջազգային ահաբեկչության դեմ, եւ փառք Աստծո, արմատից ոչնչացրել ենք այն։ Դա պետք է վերականգնվի միթե։ Կարծում եմ, որ ոչ։ Այլ հարց, որ քաղաքական թատերաբեմին կարող են տարբեր մարդիկ հայտնվել տարբեր հայացքներով։ Թող հայտնվեն։ Գիտեք, թե որքան եմ ես իմ ճակատագիրը կապել երկրի ճակատագրի հետ։ Եվ իմ համար չկա ավելի մեծ խնդիր, քան Ռուսաստանի ամրապնդումն ու հզորացումը»,- ասել է Պուտինը։