Շատ «արխային չընկնեք», առաջիկայում դեռ հանդիպելու ենք

Շատ «արխային չընկնեք», առաջիկայում դեռ հանդիպելու ենք

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է ՝

«Բարև Ձեզ, պրն․ Մարության,

դիտեցի Ձեր հարցազրույցը Առաջին ալիքի եթերում։ Դե, ինչպես և սպասում էի՝ պլանավորած հարցեր և պարապած պատասխաններ։ Եվս մեկ անգամ հիացա Ձեր մասնագիտական հմտություններով։ Ասեմ, որ մեզ բացարձակ հետաքրքիր չէր՝ ի՞նչ եք Դուք ուտում նախաճաշին և ի՞նչ էիք հագած այդ հանդիպմանը։ Ձեզ իսկապե՞ս թվում է, թե պատասխանեցիք մեր կողմից բարձրացրած հարցերի գոնե 5 %-ին։

Շատ «արխային չընկնեք», առաջիկայում դեռ հանդիպելու ենք, և Դուք, ի պաշտոնե, պարտավոր կլինեք պատասխանել մեր հարցերին»։