Ուկրաինան մտադիր է փոխել զինակոչի պայմանները 

Ուկրաինան մտադիր է փոխել զինակոչի պայմանները 

Ուկրաինան մտադիր է փոփոխություն կատարել զինակոչի պայմաններում եւ մոբիլիզացիայի համար ներգրավելու են մասնավոր հավաքագրող ընկերություններին։ Այս մասին գրում է The Guardian պարբերականը։ Համաձայն հրապարակման, նոր կանոնների մասին կհայտարարվի այս շաբաթ։

Ըստ այդմ, մասնավոր հավաքագրման ընկերությունները կներգրավվեն ավելի նպատակաուղղված զինակոչ իրականացնելու համար, որպեսզի զինակոչի ենթականերին համոզեն, որ նրանք այնպիսի ծառայություն են անցնելու, որը համապատասխանում է վերջիններիս հմտություններին եւ ոչ թե պարզապես ուղարկվելու են ճակատ։

Ըստ պարբերականի, ներկայումս շատերն Ուկրաինայում վախեցած են։ Նրանք վախենում են մեռնել, կրակել, սակայն դա չի նշանակում, որ չեն կարող բանակում ռազմական այլ գործերով զբաղվել։ Մասնագիտական բավարար որակավորում ունեցող մարդկանց հայտնաբերելու եւ նրանց՝ բանակին օգնելու հարցում համոզելու համար իշխանությունները աշխատելու են սկզբի համար երկու խոշոր ընկերությունների հետ։ Բացի այդ, բանակում անձնակազմի ունեցած բացը լրացնելու համար իշխանությունները նաեւ որոշել են մոբիլիզացիան դարձնել ավելի ճկուն։