Ե՞րբ եք դադարեցնելու ինքնապարգևատրումը և թոշակառուներին արժանապատիվ թոշակ տալու

Ե՞րբ եք դադարեցնելու ինքնապարգևատրումը և  թոշակառուներին արժանապատիվ թոշակ տալու

Աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Հերիքնազ Տիգրանյանին «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հիշեցրեց․ երբ 2018-ին Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարը կապել էր թոշակների բարձրացման հետ, դրանից հետո ՔՊ-ական իշխանությունները թիվ էին հրապարակում` 120 միլիոն դոլարի մասին։
«Որ դա պետական բյուջե է վերադարձվել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում, և սա այն  դեպքում, որ ուժի մեջ մտած որևէ  օրինական դատական վճիռ չկա։ Տիկին Տիգրանյան, խոսեցիք կենսաթոշակների մասին, ձեր իշխանության տարիներին թոշակները բարձրացել են շուրջ 3000 դրամով, փոխարենը Ձեր թիմը պարգևատրվել է 120 միլիոն դոլարով։ Այնքան, որքան, ըստ Ձեզ, պետական բյուջե է մտել»։
Արեգնազ Մանուկյանը նաև հարցրեց՝ ե՞րբ են դադարեցնելու ինքնապարգևատրումների այս մեխանիզմը, և ե՞րբ են կենսաթոշակառուների թոշակները դարձնելու արժանապատիվ։