Պատգամավորական սենյակներում էդ ի՞նչ եք անում, որ մի հատ էլ լրագրողներին սահմանափակում եք․ Թովմասյան

Պատգամավորական սենյակներում էդ ի՞նչ եք անում, որ մի հատ էլ լրագրողներին սահմանափակում եք․ Թովմասյան

«Լրագրողները չեն վազելու պատգամավորի հետևից, որովհետև դա անհարգալից վերաբերմունք է թե´ լրագրողի նկատմամբ, թե´ պատգամավորի նկատմամբ»,- քիչ առաջ Ազգային ժողովում ասել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։


«Մենք պատգամավորներ ենք, որոնք հաշվետու են հանրությանը, մենք պետք է լինենք մաքսիմալ թափանցիկ, և ցանկացած գործունեություն պետք է լինի հանրությանը տեսանելի»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ  ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Սիմոնյանի մտքերին։


«Այսինքն՝ այդ ի՞նչ եք անում սենյակներում, որ լրագրողների սենյակ գալը համարում եք արժանապատվության ոտնահարում։ Սա ուղղակի անընդունելի է: Լրագրողների տեղաշարժի այս սահմանափակումները նրանց իրավունքների դասական ոտնահարում է»,- հավելեց Թովմասյանը։