Ես լռել եմ ուզում այլևս․ Թամար Հովհաննիսյան

Ես լռել եմ ուզում այլևս․ Թամար Հովհաննիսյան

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում այսօր  թանգարանի տնօրինության կողմից միջոցառում էր կազմակերպվել՝ նվիրված Սիլվա Կապուտիկյանի, Գևորգ Էմինի և Հրաչյա Հովհաննիսյանի հարյուրամյակներին։

«Հրապարակի» հետ զրույցում  դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ Թամար Հովհաննիսյանը, որը նույնպես ներկա էր վերոնշյալ միջոցառմանը, անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին նշեց․ «Ընդհանրապես այս նոր շրջանի անցուդարձին բոլորովին չեմ խառնվում։ Բայց, ընդհանուր առմամբ, այս պահին հայերենը սոսկալի վիճակում է։ Ուրիշ տեղ պետք չէ գնալ, մտեք ֆեյսբուք տեսեք՝ ինչ է կատարվում, ինչ սոսկալի տառասխալներ են, սերիալների խոսակցական լեզվին ուշադրություն դարձրեք։ Այս պահին մենք կորցնում ենք արևմտահայերենը և դրա հետ միասին մի ամբողջ մշակույթ, գրականություն։ Մեր թատրոնի հիմքը, գրական, գրականության  հիմքը, որ այնտեղից է եկել, փոխանակ այս պահին այս ամեն ինչը չկորցնելու քայլեր ձեռնարկվեն, հայոց լեզուն դրվում է քմահաճույքի տակ»։

Մանրամասները տեսանյութում։