Գուֆը գալիս է Հայաստան. մանրամասներ

Գուֆը գալիս է Հայաստան. մանրամասներ

Ռուս հայտնի ռեփեր Գուֆը գալիս է Հայաստան: Ապրիլի 6-ին «Motor Yerevan»- ում կկայանա սկանդալային ռեփերի մեծ մենահամերգը: Համերգը Respect project-ի հերթական նախաձեռնություններից է: Գուֆ-ը, նշենք,  հիփ-հոփ աշխարհ է մտել 2000 թվականին Rolexx խմբի կազմում, որն անվանումը ստացել էր խմբի մասնակիցների՝ Ռոմայի և Լյոշայի անուններից:Հենց Rolexx խմբում հանդես գալով՝ Ալեքսեյը Դոլմատովը հայտնի դարձավ Գուֆ անվամբ։ Սակայն, նա օգտագործում էր խմբի անունը որպես իր հիմնական կեղծանուն մինչև 2005 թվականը։ Գուֆն իր առաջին երգը՝ «Китайская стена»-ն,  գրել էր 19 տարեկանում։ Երգը առաջին անգամ հնչել է «Ռադիո 2000» -ով:

Այնուհետև ռեփերը ստեղծագործական հարկադրված ընդմիջում է վերցրել թմրանյութերի պատճառով:2002 թվականից Գուֆը աշխատել է իր դեբյուտային ալբոմի վրա։ Նույն թվականին «Свадьба» երգով սկսվել է նրա համագործակցությունը Slim-ի հետ, որը հանդիսանում էր «Дымовая завеса» խմբի անդամ։ Կարևորելով առաջ շարժվելու անհրաժեշտությունը՝ Գուֆը Նիկոլայ Պրինցիպի հետ 2004 թվականին ստեղծում է Centr խումբը։ Նրանց  թողարկած առաջին դեմոալբոմը կոչվում էր «Подарок»։

Տպաքանակը ընդամենը 13 օրինակ էր, որոնք Ամանորին ներկայացվեցին ամենամտերիմ ընկերներին։ Գուֆի ստեղծագործական կյանքի կարևոր դեմքերից է իր տատիկը` Թամարա Կոնստանտինովնան, որը ռեփերի կարիերայի անբաժանելի մասն է հանդիսանում: Ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր փաստ ռեփերի մասին:

7 տարի Գուֆը ապրել է Չինաստանում, սակայն ստիպված է եղել հեռանալ այնտեղից թմրանյութերի հետ կապված խնդիրների պատճառով:

Այն շրջանը, որտեղ ապրել է Գուֆը և որին նվիրել է մի քանի երգեր, նա անվանում էր ZM,որը նշանակում էր Замоскворечье: Գուֆը «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի երկրպագու է:

Ունի երկու բարձրագույն կրթություն՝ տնտեսագետ ու լեզվաբան է:

Աղոթում է ելույթներից առաջ: 8 անգամ հայտնվել  է հոգեբուժարանում: