Հայազգի գիտնականի ղեկավարությամբ կարեւոր պրեպարատ է ստեղծվել 

Հայազգի գիտնականի ղեկավարությամբ կարեւոր պրեպարատ է ստեղծվել 

Ռուսաստանի Աստրախան քաղաքում, հայազգի գիտնական, կենսաբանության դոցենտ Լիլիթ Գրիգորյանի ղեկավարությամբ ստեղծվել է միկրոկենսաբանական պրեպարատ, որը թույլ է տալիս երկու անգամ բարձրացնել բերրիությունը արիդային գոտիներում գտնվող հողերում։

Ինչպես հայտնում է alphanews-ը, Աստրախանի պետական Վ․ Ն․ Տատիշչեւի անվան համալսարանի հետազոտողները այսպիսով կարողացել են բացահայտել «անապատի ծածկագիրը», այսինքն՝ բարձրացնել բերրիությունը այն գոտիների հողերում, որոնց դասակարգվում են անապատներն ու կիսա-անապատները։ Այս հետազոտությունը թույլ կտա ստեղծել անբարենպաստ պայմաններում կայուն բակտերիաներ, որոնք կկարողանան չորային գոտիներում բարելավել հողի որակը եւ նրանցում հնարավոր կլինի չորադիմացկուն գյուղնշանակության բույսեր աճեցնել, նշել է Գրիգորյանը։