Իսրայելցիներին խնդրում են «կարմիր» երկրներից չվերադառնալ

Իսրայելցիներին խնդրում են «կարմիր» երկրներից չվերադառնալ

«Կարմիր ցուցակում» հայտնված երկրներ մեկնող իսրայելցիներին խնդրում են 90 օր տուն չվերադառնալ։ Նման փաստաթուղթ է ստիպումնրանց ստորագրել բացառությունների հանձնաժողովը, որը որոշում է՝ արդյո՞ք իսրայելցին կարող է թռչել «կարմիր» երկիր, թե ոչ։ Հաղորդում է 9Tv-ն։

Այս հարցի շուրջ ծագած սկանդալից հետո որոշվել է մեկ ամսով կրճատել ժամկետը, որի ընթացքում իսրայելցիները չեն կարողանա վերադառնալ Իսրայել։ Այնուամենայնիվ, նման «խնդրանքի» իրավական կարգավիճակը մնում է «հարցականի տակ»։

Բառացությունների հանձնաժողովը, որը թույլ է տալիս իսրայելցիներին մեկնել «կարմիր» երկրներ, հեռախոսահամար չունի։ Մարդիկ, որոնք պետք է մեկնեն, հրավիրվում են՝ լրացնելու կայքի ձևաթուղթը և մնացած անհրաժեշտ փաստաթղթերը։ Նոր ներգաղթյալները գտնվում են վատ վիճակում, քանի որ ձևաթուղթը եբրայերեն է։ Հանձնաժողովից բողոքում են նաև այն պատճառով, որ դիմումը սահմանված ժամանակից բավականին երկար է քննարկվում։