Բժիշկը նշել է «օմիկրոնի» երկու արտասովոր ախտանշան պատվաստվածների մոտ

Բժիշկը նշել է «օմիկրոնի» երկու արտասովոր ախտանշան պատվաստվածների մոտ

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամն ունի յուրահատուկ ախտանշաններ, որոնք կարող են դրսևորվել միայն պատվաստված մարդկանց մոտ, ասվում է Express-ի հրապարակման մեջ:

Հոդվածում նշվում է, որ ընդհանուր առմամբ կորոնավիրուսին բնորոշ են մարմնի բարձր ջերմաստիճանը, տևական հազը և համի և հոտի փոփոխությունը կամ կորուստը: Սակայն, «օմիկրոն» շտամը տարբերվում է մի շարք այլ դրսեւորումների.

Ինչպես բացատրել է համաճարակաբան, Լոնդոնի Թագավորական քոլեջի պրոֆեսոր Թիմ Սպեկտորը, պատվաստված հիվանդների մոտ, որոնք հիվանդացել են «օմիկրոն» շտամով, նկատվել են սրտխառնոց և ախորժակի կորուստ: Նրանց ջերմաստիճանը ցածր էր, ինչպես նաև կար գլխացավ և կոկորդի ցավ, ոմանց մոտ՝ փսխում։

Նյութում նաև նշված են «օմիկրոնի» հիմնական ախտանշաններ՝ հազ, թուլություն, ինչպես նաև քթի խցանվսծ վիճակ և հարբուխ: