Մեծաթիվ ոստիկաններ են գնացել «Քարանձավ» համալիր․ սեփականատերերին վտարում են

Մեծաթիվ ոստիկաններ են գնացել «Քարանձավ» համալիր․ սեփականատերերին վտարում են

Պռոշյան 19 հասցեում գտնվող «Քարանձավ» ռեստորանի բակում ոստիկանների, Հարկադիր կատարման ծառայողների ու կարմիր բերետավորների մեծաթիվ ծառայակիցներ էին այսօր հավաքվելԿադաստրի կոմիտեի կողմից տարածքի չափագրումից հետո վտարելու ռեստորանի սեփականատիրոջն , քանի որ նշում են, որ տարածքն այլ մարդու է պատկանում։

Խնդիրն ավելի հին արմատներ ունի։ Տարածքի տերերը՝ Թելյանների ընտանիքը 1996 թվականից այս հասցեում նվեր է ստանում 17 քմ շինություն՝ իր հողամասով, և կառուցում է շինություններ, մնացած մասն էլ երկու տարի հետո ձեռք է բերում մյուս սեփականատիրոջից։ Ստանում է երկու սեփականության վկայական։

«Գործարքը նոտարով է արվում, գրանցվում է Կադաստրի կոմիտեում, սակայն երրորդ սեփականատիրոջ մասին խոսք չի լինում։ Մի քանի տարի անց հայտնվում է ինչ-որ մեկը, ասում է՝ ԱՄՆ-ում կտակ կա, որ երկրորդ հարկի մոտ 40 քմ-ն մերն է, բայց այդ կտակը կեղծ է լինում»,-մեզ պատմեց տարածքի սեփականատերերից Լեւոն Թելյանը։

Թելյանները  դատարան են դիմում և, քանի որ, ըստ իրենց, մյուս կողմը ուներ դատավորի աջակցությունը՝ նախկին դատավոր Կարինե Հակոբյանի, կարողանում են իրենց ընտանիքի ունեցած սեփականության վկայականներն անվավեր ճանաչել։

«Վճիռ կար, ըստ որի՝ ոչինչ չպետք է իրականացվեր, բայց ոստիկաններին բերեցին, ու հիմա չափագրում են, որպեսզի մեզ վտարեն մեր սեփական տնից։ Կեղծ թղթերով սաղ արել են; Վերջը եկան, չափագրում արեցին, որ պետք է 1000 քառակուսի հողը մյուս կողմին տան»- նշեց Լևոն Թելյանը։

Ինչ վերաբերում է հյուրատան կենվորներին՝ նա ասաց, որ օրը լրանան, կթողնեն նրանք էլ կգնան․ «Մեզ հլը որ չեն վտարում, չափագրում են, կտենանք, ինչ կլինի։ Ժամկետ չեն դրել, մենք նաեւ այստեղ ենք ապրում»։