Վիքիպեդիայում շատ արագ «արձանագրեցին» Կուտոյանի մահը

Վիքիպեդիայում շատ արագ «արձանագրեցին» Կուտոյանի մահը

Մենք այսօր արդեն հայտնել ենք, որ Երևանի Պարույր Սևակի փողոցւոմ գտնվող իր բնակարանում մահացած են հայտնաբերել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային կրակոցով։ Ամենայն հավանականությամբ՝ նա ինքնասպան է եղել, քանի որ նրա կողքը հայտնաբերվել է իր անձնական զենքը, իսկ կրակոցն էլ արձակված է եղել բերանից։ Ուշագրավ է, որ լ հանրագիտարանում արդեն հասցրել են շատ արագ «արձանագրել» Կուտոյանի մահը։ Մահվան լուրից կարճ ժամանակ անց՝ Վիքիպեդիայի նրա կենսագրականում նշված է արդեն փոփոխություն կատարվեց, որտեղ նշվեց նաև նրա մահվան տարեթիվը․ «Գեորգի Կարենի Կուտոյան (սեպտեմբերի 30,1981, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ-հունվարի 17, 2020, Երևան, Հայաստան), հայ իրավաբան, ՀՀ պետական գործիչ, ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն․։

Բացի այդ, ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Միրզոյանն էլ նկատել է, որ Գեորգի Կուտոյան անունով մասնակիցը դեռ հունվարի 3-ին և երեկ (հունվարի 16-ին) փորձել է Հայերեն Վիքիպեդիայից ջնջել ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի մասին հոդվածի բովանդակությունը։