Այս տեմպով շարունակելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին․ Փաշինյան

Այս տեմպով շարունակելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին․ Փաշինյան

Իր Ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ նշեց, որ Հայաստանը գերազանցել է կորոնավիրուսով վարակվածների՝ 1 մլն բնակչությանը բաժին ընկնող ցուցանիշով Իրանին, հավասարվել՝ Ռուսաստանին․

«Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հանրապետությունում շարունակում է վատթարանալ, երեկ մենք ունեցել ենք կորոնավիրուսի 460 նոր դեպք, և ես ուզում եմ ընգծել, որ մենք 1 մլն բնակչին ընկնող դեպքերով արդեն իսկ անցել ենք Իրանի Իսլամական Հանրապետության և Ֆրանսիայի ցուցանիշները և, ըստ էության, հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին, և այս տեմպով շարունակելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին։ Խոսքը 1 միլիոն բնակչին բաժին ընկնող դեպքերի քանակին է վերաբերում», ասաց Փաշինյանը։

Նա նման տխուր իրավիճակի պատճառը կրկին համարեց քաղաքացիների կողմից հակահամաճարակային միջոցառումներին չենթարկվելը․

«Համաճարակի տարածման այսպիսի տեմպը, անկախ նրանից՝ որքան տոկոսն է ախտանիշով և որքան տոկոսն է ասիմպտոմ, ինքնաբերաբար բերում է ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի և նաև մահվան դեպքերի։ Ո՞րն է նման իրավիճակի պատճառը։ Նման իրավիճակի պատճառը հակահամաճարակային կանոնների համատարած չպահպանումն է, և մեր քաղաքացիների կողմից համաճարակային ահազանգներին պատշաճ լրջությամբ չվերաբրվելը»։