Սրացումը Լեռնային Ղարաբաղում չափազանց վտանգավոր է․ Ռուսաստանի ԱԳ նախարարություն

Սրացումը Լեռնային Ղարաբաղում չափազանց վտանգավոր է․ Ռուսաստանի ԱԳ նախարարություն

Սրացումը Լեռնային Ղարաբաղում չափազանց մեծ վտանգ է ներկայացնում իրենից, հատկապես, որ կողմերը առաջին անգամ մի քանի տարում,սկսել են կիրառել ծանր սպառազինություններ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։

«Համագործակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում զարգանում է բավական հաջող, ինչը հույս ունենք, որ իր պտուղները կտա՝ ներկայիս սրացման տեսակետից, քանի որ 2016 թվականի ապրիլից սկսած կողմերը առաջին անգամ կիրառում են ծանր սպառազինություններ եւ կան իրական զոհեր»,- ասել է փոխնախարար Ռուդենկոն։