Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում Ղարաբաղյան հակամարտության քննարկումներում լինել զգուշավոր

Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում Ղարաբաղյան հակամարտության քննարկումներում լինել զգուշավոր

Ռուսաստանը կոչ է անում լինել զգուշավոր հռետորաբանության հարցում՝ Լեռնային Ղարաբաղյան հակամարտության մասին քննարկումներ ծավալելիս։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։

«Կոչ ենք անում բոլոր խաղացողներին, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին, պահպանել առավելագույն զսպվածություն, այդ թվում՝ հռետորաբանության հարցում։ Այժմ կարեւոր է լինել առավելագույնս զգույշ, որպեսզի հնարավորինս արագ հնարավոր լինի դադարեցնել կրակն ու նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Ռուդենկոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ։