Հեռախոսազրույց են ունեցել Լավրովն ու Բայրամովը

Հեռախոսազրույց են ունեցել Լավրովն ու Բայրամովը

.Հոկտեմբերի 5-ին հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը։ Հեռախոսազրույցի ընթացքում շարունակվել է Ղարաբաղյան հակամարտության գոտում ներկայիս սրացման քննարկումը։ Լավրովը խորը մտահոգություն են հայտնել լապված չդադարող մարտական գործողությունների հետ, որոնք ծավալվում են ճակատագծում եւ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի առկայության հետ։ Նշվել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկրների հետ շարունակում է աջակցել բանակցային պրոցեսի վերականգնմանը՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բազային սկզբունքների հիման վրա։ Լավրովը պատրաստակամություն է հայտնել Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել՝ համանախագահների մասնակցությամբ։