Պատրաստ եմ անվճար դասախոսություններ կարդալ ուսանողների և մագիստրանտների համար

Պատրաստ եմ անվճար դասախոսություններ կարդալ ուսանողների և մագիստրանտների համար

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, քաղաքական եւ հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը.

«2022-2023 թվականների ուսումնական տարվա ընթացքում պատրաստ եմ անվճար դասախոսություններ կարդալ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների և մագիստրանտների համար։ Դասախոսությունների ձեւաչափը կորոշենք հետո։ Այս ընթացքում բազմաթիվ մարդիկ են դիմել ինձ` համարժեք աշխատանքի առաջարկներով, իսկ սփյուռքից մեր ազնիվ հայրենակիցներից մեկն ինձ խնդրել է ընդունել ՀՊՏՀ-ից զրկվածս աշխատավարձի երկու տարվա գումարի փոխհատուցում, ինչը շնորհակալություն հայտնելով, մերժել եմ։ Մեզ ցավացնելով հզորացնում են, անարդարություններով` ստիպում են առավել համառ գտնվել արդարության համար մեր պայքարում, որից նաեւ իրենք կօգտվեն»։