Հեռու չէ այն օրը, երբ ազատամարտիկներին ու հրամանատարներին սկսեն հանձնել ուղիղ Երևանից. Ռուբեն Մելիքյան

Հեռու չէ այն օրը, երբ ազատամարտիկներին ու հրամանատարներին սկսեն հանձնել ուղիղ Երևանից. Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վստահ եմ՝ Վագիֆ Խաչատրյանի տվյալները թշնամուն տրամադրել են հենց ՀՀ իշխանությունները։ Վստահ եմ՝ տրամադրել են հազարավոր այլ ազատամարտիկների տվյալներ ևս։

Եթե թշնամու դրածոները շարունակեն իշխել Հայաստանում, ապա հեռու չէ այն օրը, երբ ազատամարտիկներին ու հրամանատարներին սկսեն հանձնել ուղիղ Երևանից։ Դա իրադարձությունների նույնքան տրամաբանական զարգացում կլինի, որքան կայծակից հետո որոտը»։