Ալիեւի կոչն անարձագանք չմնաց

Ալիեւի կոչն անարձագանք չմնաց

ԱՊՀ դիտորդական առաքելության հետ հանդիպմանն Իլհամ Ալիեւը կարծիք էր հայտնել, որ եթե պարտվածները համաձայն չեն Միլլի մեջլիսի ընտրության արդյունքների հետ, թող բողոքեն: Կոչն անարձագանք չի մնացել: Այսօր Բաքվի Խաթայիի 33-րդ ընտրատարածքից պատգամավորի մի խումբ թեկնածուներ բողոքի ցույց են կազմակերպել տարածքային հանձնաժողովի նստավայրի մոտ:

Նրանք հայտարարել են, որ քվեարկությունը կեղծվել է, իրենք չեն ընդունում պաշտոնապես հայտարարված արդյունքները: Ոստիկանությունն անմիջապես միջամտել եւ բերման է ենթարկել պատգամավորի թեկնածուներ Ռուսլան Իզզթելիին եւ Ահադ Մամեդլիին, իսկ մյուսներին ուժի կոպիտ կիրառմամբ հեռացրել: