Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ղարաբաղում ռազմագերիների փոխանակության խնդրին

Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ղարաբաղում ռազմագերիների փոխանակության խնդրին

Մոսկվայում չեն կարծում, որ Ղարաբաղյան պատերազմի ռազմագերիների եւ դիակների փոխանակությունը կանխակալ կերպով է ձգձվում։

«Դժվար է ասել, թե ինչ կանխակալ քայլերի հետ է կապված պրոցեսի ձգձգումը։ Մենք նման բան չենք տեսնում, սակայն այն, որ կան առարկայական դժվարություններ, որոնք հիմա, կարծում եմ, որ արագ կլուծվեն, փաստ է»,- ասել է նախարար Լավրովը ՀԱՊԿ ԱԳ նախարարների օնլայն հավաքից հետո տեղի ունեցած ասուլիսից հետո։

Նա ասել է, որ հաշվի առնելով տեղանքի ռելիեֆը, եւ այն, թե ինչպես են Ղարաբաղում ռազմական գործողությունները զարգացել․ կրակի դադարեցումից հետո դժվար է այս հարցերով զբաղվելը, հատկապես, որ հստակ ցանկեր չկան այն անձանց, ովքեր անհետ կորել են»։

Նա հույս է հայտնել, որ այն բանից հետո, երբ գործընթացին կսկսի մասնակցել ԿԽՄԿ-ն, գործն ավելի արագ կընթանա։