Քարը քարի վրա չթողնեք
Հիմնաքարային հասկացություններ կան, որոնց վրա է խարսխված համայն մարդկության կյանքը: Դրանք բարոյական արժեքներն են, իրավական կոնստանտ կատեգորիաները, մարդկության պատմության ընթացքում ձեռք բերված իրավահարաբերությունները, որոնք աքսիոմատիկ են` վիճարկման եւ փոփոխության ոչ ենթակա: Համոզված եմ` դուք բազմաթիվ նման հասկացություններ կթվարկեք: Ընտանիք, ծնողների ու զավակների խնամք, ազգային պատմության ու մշակույթի նկատմամբ հարգանք եւ այլն, եւ այլն: Ես այս շարքում կդասեի բազմաթիվ գրված ու չգրված օրենքներ եւս: Օրինակ, իրավաբանության սկզբունքներից մեկը` մարդն ինքը չպետք է ապացուցի իր անմեղությունը, այլ նրա մեղավորությունը պետք է ապացուցեն իրավապահները:
2018-ից հետո «ապօրինի գույքի բռնագրավման» բոլշեւիկյան լոզունգի ներքո այս դրույթն անցավ պատմության գիրկը: Հաջորդը. ժամանակին միջազգային իրավունքի կարեւոր պահանջներից մեկն այն էր, որ մարդը պետք է ներկա գտնվի իր նկատմամբ դատավարությանը եւ պաշտպանվելու հնարավորություն ունենա, ուստի պետություններն անգամ ստանձնել էին նրան անվճար դատապաշտպան տրամադրելու պարտավորությունը:
Երեկ մենք մի ուռռա-հաղորդագրություն ստացանք, որ ինչ-որ մեկին դատել են հեռակա կարգով, այսինքն` իր բացակայությամբ, եւ պատիժ են նշանակել: Եվս մի իրավական կոնստանտ. մարդու վիճակը վատթարացնող օրենքները չեն կարող հետադարձ ուժ ունենալ, այս հարցում էլ մեր հեղափոխականները նո-հաու ունեն: Մյուսը` քաղաքակիրթ աշխարհում խստորեն պաշտպանում են խոսքի, կարծիքի արտահայտման ազատությունը եւ քաղաքական ընդդիմախոսներին` իրենց քննադատելու, անգամ հայհոյելու համար չեն դատում, գոնե` չեն կալանավորում: Այս իշխանությունը 5 տարի շարունակ հալածում է իրեն քննադատողներին, անգամ՝ շարքային մարդկանց:
Կարծիքներ